ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. էրեբունու տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում ստուգայցերը կատարվել են, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ստուգայցի արդյունքում հայտնաբերվել են առանց կացության կարգավիճակի բնակվող երկու տասնյակից ավելի օտարերկրյա քաղաքացիներ։
«Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումը մարտի 7-ին էր։ Այն իրականացվել է Էրեբունու ոստիկանների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող օտարերկրյա քաղաքացիները ներկայացվել են անձնագրային և վիզաների վարչություն։
Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։