Անցած մեկ օրում Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահներ
Խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահները երեսուն դիտակետում շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։
Երեք երթուղով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում ։
ՌԴ խաղաղապահները մարդասիրական բեռով ևս մեկ ավտոշարասյուն են ուղեկցել Գորիս-Ստեփանակերտ երթուղով։
Ասկերանի շրջանում մարդասիրական ակցիա է անցկացվել անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու համար ։
Բացի այդ, ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում 0,6 հա տարածք է մաքրվել։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի ոստիկանական ավտոմեքենան։