ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում։ Այս հայտարարությունն արել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը»,– ասված է ՊՆ–ի հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նշում է, որ կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները: