Սանոսյանը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է էներգետիկ, ավիացիոն ոլորտներին առնչվող հարցեր

ՏԿԵ նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ–ի կողմից իրականացվող ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը բարձր է գնահատում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ապակենտրոնացման ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը էներգետիկ շուկայի ազատականացման ռեֆորմին։ Այս մասին նա ասել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին, հայտնում է ՀՀ ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը շնորհավորել է Քվինին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք Հայաստանում։
Քրիստինա Քվինը
«Քրիստինա Քվինն ընդգծել է, որ պատրաստ է շարունակել և խորացնել արդեն իսկ ձևավորված լավ համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է էներգետիկ, հանքաարդյունաբերության, ավիացիոն ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Գնել Սանոսյանն ու Քրիստինա Քվինը
Հիշեցնենք` 2019 թվականից ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, 2023 թվականից նրան այդ պաշտոնում փոխարինելու է Քրիստինա Քվինը։
Գարեգին 2-րդը Հայաստանի և Արցախի առջև ծառացած խնդիրները ներկայացրել է ԱՄՆ նոր դեսպանին