ՌԴ-ի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը նախապատրաստվում է. Բոգդանով

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը. Արխիվային լուսանկար
ՌԴ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ դա բարդ գործընթաց է և պետք է հետևել «լուռ դիվանագիտության» սկզբունքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը նախապատրաստվում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Աշխատում ենք դրա վրա։ Կարող եմ ասել, որ պայմանավորվել ենք մանրամասները միառժամանակ չբացահայտել։ Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Պետք է աշխատել լուռ դիվանագիտության սկզբունքներով», –լրագրողներին ասել է ՌԴ բարձրաստիճան դիվանագետը։
Ավելի վաղ` հունվարին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ենթադրել էր, որ Սիրիայի հարցով հանդիպումը կարող է կայանալ փետրվարի սկզբին։ Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը չէր բացառել, որ Իրանը կարող է միանալ բարձր մակարդակով Թուրքիայի, ՌԴ–ի և Սիրիայի նախատեսվող բանակցություններին։