ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Կայացել է Պուտինի և Ռայիսիի հեռախոսազրույցը։ Երկուստեք դրական գնահատական է տրվել ռուս–իրանական հարաբերությունների զարգացման մակարդակին և դինամիկային։ Քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր` ներառյալ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա շփումները։