ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Լեհաստանի անտառներից մեկում ավելի քան 4500 ռումբ և ական է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Վոլովի շրջանում գտնվող անտառում՝ միմյանցից մոտ 500 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել են ավիացիոն ռումբեր, հակատանկային և հակահետևակային ականներ, ինչպես նաև պայթուցիկներ։ Ընդհանուր թիվը կազմել է 4680»,–ասված է գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:
Դատելով հրապարակված լուսանկարներից՝ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործածված զինամթերքի մասին է։