Կուրսկի մարզում հայտնում են սահմանամերձ տարածքի գնդակոծման մասին

Ռոման Ստարովոյտ
Մարզպետի խոսքով՝ հոսանքազրկվել է մարզի Խոմուտովսկի շրջանի գյուղերից մեկը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Կուրսկի մարզի Խոմուտովսկի շրջանի սահմանամերձ տարածքը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Ուկրաինայի ԶՈւ-ն հենց հիմա գնդակոծում է Խոմուտովսկի շրջանի սահմանամերձ տարածքը։ Վնասվել են էներգամատակարարման օբյեկտները, ինչի հետևանքով հոսանքազրկվել է Իսկրա գյուղը։ Հենց որ իրավիճակը թույլ տա, էներգետիկները կսկսեն արտակարգ վերանորոգումը», - գրել է նահանգապետը։
Նշենք, որ ավելի վաղ Ստարովոյտը հայտնել էր Տյոտկինո գյուղի գնդակոծության մասին, որի հետևանքով երկու տղամարդ էր վիրավորվել։ Նրանցից մեկը մահացել էր շտապօգնության ժամանումից առաջ։