Իրանը համաձայնել է, որ իր միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացվեն. ՄԱԳԱՏԷ

Ռաֆայել Գրոսի
Նման համաձայնության հասնելը չափազանց կարևոր է միջուկային գործարքի հնարավոր վերսկսման համատեքստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Թեհրանը համաձայնել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ստուգումներ իրականացնի իրանական միջուկային օբյեկտներում։ Այս հայտարարությունն արել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին կազմակերպության կառավարիչների խորհրդի նիստից առաջ։ Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Շաբաթ օրը ես քննարկումներ եմ անցկացրել Թեհրանում Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ, Իրանը համաձայնել է թույլ տալ, որ ՄԱԳԱՏԷ–ն դիտարկման և ստուգման հետագա միջոցառումներ անցկացնի, որոնք անհրաժեշտ են գործակալության առաքելության համար», - ասել է Գրոսին:
ԱՄՆ-ը չի կարծում, որ Իրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել․ ԿՀՎ տնօրեն
Այդ ձեռքբերումը, նրա խոսքով, շատ կարևոր է, քանի որ դա թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին ձեռնամուխ լինել նոր ելակետային պայմանների ստեղծմանը, որոնք անհրաժեշտ են միջուկային ոլորտում Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերաբերյալ իր պարտավորությունների կատարման վերսկսման դեպքում։
ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է Իրանի հետ համաձայնագիր կնքել ԳՀՀԾ-ի վերականգնման համար. Գրոսի