Հայ շախմատիստները հաղթել են Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ խաղափուլում

Հայկ Մարտիրոսյան
Գաբրիել Սարգսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը 3 հնարավորից վաստակել են 2.5 միավոր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Մարտի 5-ին անցկացվեց Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնության 3-րդ խաղափուլը:
Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Էմին Օհանյանը հաղթանակ տոնեցին, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Գաբրիել Սարգսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը 3 հնարավորից վաստակել են 2.5 միավոր:
Հայաստանի 3 շախմատիստներ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցանկի թոփ-50-ում են
Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 2 միավոր:
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։