Երևանում 50-ամյա տղամարդը դանակահարել է ընկերոջը, վերջինս էլ բահով հարվածել է նրա գլխին

Ոստիկանական ավտոմեքենա
Ոստիկանության ծառայողները դանակահարողին հայտնաբերել են մարտի 5-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Երևանի Նուբարաշեն թաղամասում 50-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է 61-ամյա ընկերոջը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 28-ին, սակայն դանակահարողը հայտնաբերվել է մարտի 5-ին։
«Ոստիկանությունը հաղորդում էր ստացել շտապօգնությունից, որ փետրվարի 28-ին օգնություն են ցուցաբերել 61-ամյա տղամարդուն, սակայն թիկունքին կտրած-ծակած վերքեր ստացած տղամարդը հրաժարվել է հոսպիտալացումից: Ոստիկանության ծառայողները պարզել էին, որ ահազանգից 1 ժամ առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդու թիկունքին դանակի 3 հարված էր հասցրել նրա 50-ամյա ընկերը, ինչից հետո դանակահարված տղամարդը բահով խփել էր նրա գլխին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ի վերջո, դանակահարվածը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դանակահարողը հայտնաբերվել է մարտի 5-ին, ձերբակալվել և տեղափոխվել է բաժանմունք: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Նախաքննական մարմինը պարզում է դեպքի հանգամանքները։
Երևանում 21– ամյա երիտասարդը դանակահարել է իրեն հայհոյած անձին, վերջինս մահացել է