Արարատ Միրզոյանը մեկնում է Եգիպտոս

Արարատ Միրզոյան
Աշխատանքային այցի ընթացքում Արարատ Միրզոյանը կհանդիպի Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Եգիպտոս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մարտի 7-9-ը Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կահիրեում՝ մասնակցելու Արաբական երկրների լիգայի՝ նախարարական մակարդակով խորհրդի նիստին»,– գրել է Հունանյանը ֆեյսբուքյան էջում։
Այցի ընթացքում նախատեսվում են նաև հանդիպումներ՝ ներառյալ Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ։
Հիշեցնենք` ապրիլի 25-27-ը Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել էր Հնդկաստան, մասնակցել «Raisina Dialogue» համաժողովին։ Նա Նյու Դելիում հանդիպել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։