ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել. ԶԼՄ

Աղբյուրի համաձայն` դիվանագետի կանչման պատճառը ԱՄՆ բարձրաստիճան զինվորականի այցն է Սիրիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքին Թուրքիայի ԱԳՆ են կանչել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Անկարայում դիվանագիտական աղբյուրին։
«Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը այսօր ԱԳՆ է կանչվել ԱՄՆ շտաբի պետ Մարկ Միլլիի` 2023 թվականի մարտի 4-ին Սիրիայի հյուսիս–արևելք կատարած այցի հետ կապված։ Ֆլեյքից պարզաբանումներ են պահանջել այդ այցի առնչությամբ», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ Reuters–ը հայտնել էր, որ ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին մարտի 4-ին Սիրիայում այցելել է ամերիկյան ռազմաբազա։ Այցի շրջանակում Միլլին նախատեսում էր գնահատական տալ «Իսլամական պետություն» * ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ–ի պայքարի գրեթե 8-ամյա ջանքերին, ինչպես նաև Արաբական Հանրապետությունում ԱՄՆ զինծառայողների պաշտպանությանն ուղղված միջոցներին։
*«Իսլամական պետությունը» (ԻՊ) ՌԴ–ում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում է։
Թուրքիան աջակցում է Կիևի՝ 10 կետից բաղկացած խաղաղ կարգավորման ծրագրին. ԱԳՆ