Ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել

Ադրբեջանական ԶՈւ զինծառայողի սաղավարտ
Միջադեպի մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ զինվորը մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Ադրբեջանցի զինվոր Հուսեյնով Քյամրան Նամիզօղլուն պայթել է ականի վրա։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել մարտի 4-ին։ Նշվում է, որ Հուսեյնովը մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս։
Հիշեցնենք` մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել է երեք ոստիկան, մեկը վիրավորվել է։
Բաքուն իր հերթին հայտնել է երկու ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։