ԱՀԿ–ն վերանայում է կանոնները նոր համաճարակների դեպքում

Առաջարկներից մի քանիսը վերաբերում են ԱՀԿ–ի լիազորությունների ավելացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է նոր համավարակների դեպքում բժշկասանիտարական միջազգային կանոնների (ուժի մեջ են մտել 2005 թվականին) փոփոխությունների ցանկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Զեկույցում ներկայացվում են անձանց, ուղեբեռի և բեռների վերաբերյալ հանձնարարականների լրացումներ, որոնք ներառում են ուղևորների մասին տեղեկությունների հավաքագրում` շփումներին հետևելու համար։
Պետք է նախապատրաստվել` թռչնագրիպը կարող է նոր համավարակի հանգեցնել. ԱՀԿ
Կազմակերպությունն աջակցություն է առաջարկում առողջապահության աշխատակիցների և կենսական նշանակության բժշկական ապրանքների տեղաշարժի ազատության, ինչպես նաև ուղևորների հայրենադարձության հարցերի լուծման համար։ Այսինքն` սահմանների փակման դեպքում արտասահմանից մարդկանց վերադարձն իրենց երկրներ։
Ուժի մեջ են մնում նախկին սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել 2005 թվականին և փորձարկվել COVID-19 համավարակի ժամանակ։ Մեծ ուշադրություն է դարձվել, սակայն, «թվային անձնագրերի» ներդրմանը։
«Որոշ առաջարկված ուղղումներ վերաբերում են առողջության փաստաթղթավորմանը և դրա թվայնացմանը։ Այն կարող է ներառել, օրինակ, առողջական վիճակի մասին տեղեկանք կամ ուղևորի պատվաստումների հավաստագիր։ Որոշ անդամ պետություններ ուղղումներ են առաջարկել, որոնք պահանջում են նաև թվային վկայականներ կամ արագ արձագանքման ծածկագրով վկայականներ` QR կոդ»,– ասված է փոփոխությունների հանձնաժողովի զեկույցում։
Եվս մի քանի առաջարկ էլ վերաբերվում է ԱՀԿ–ի լիազորությունների ուժեղացմանը։
ՀՀ-ն առաջիկայում պատրաստվում է միանալ ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմին. փոխնախարար