Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար

Վերին Լարս
Օդերևութաբանների կանխատեսումներով` այս հատվածում այսօր և վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հիշեցնենք` երեկ երեկոյան Խաչի լեռնանցքը և Վերին Լարսը բացվել էին մարդատար ավտոմեքենաների համար։
Օդերևութաբանների կանխատեսումներով` այս հատվածում այսօր և վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ։
Նշենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։