Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին

Այսօր Հայաստանի ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձն է։
Sputnik
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` Հայաստանի ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ: Հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին
ՀՀ պաշտպանության նախարարը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին։
Վազգեն Սարգսյան. «Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ.–ի մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում: 1979թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1979-1983թթ. որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում:
Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին
1990-1992թթ.–ին եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Վազգեն Սարգսյանը ՀՀ առաջին պաշտպանության նախարարն է եղել 1992թ-1993թթ.–ին։ 1993-1995թթ.–ին` ՀՀ պետնախարար: 1995թ-1999թ–ին նա կրկին զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: 1999թ.–ի հունիսի 11-ից Վազգեն Սարգսյանը ՀՀ վարչապետն էր:
Նա սպանվել է 1999թ.–ի հոկտեմբերի 27-ին`խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից։
Սուրեն Պապիկյանը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին