ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը Սոֆիայում ընթացող Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում նվաճել է ոսկե մեդալ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) եզրափակչում 1-1 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի գործող չեմպիոնից և դարձել է արծաթե մեդալակիր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ըմբշամարտիկներ Ռուդիկ Մկրտչյանն (55 կգ) ու Հրաչյա Պողոսյանը (63 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: