Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը. Արխիվային լուսանկար
Պատգամավորը նշել է, որ ադրբեջանցի դիվերսանտներ էլ են զոհվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա գրել է, որ մարտերը սկսել են Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո:
«Ըստ տեղեկությունների` տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառվել են նաև նռնականետեր և ականանետեր։Արցախի համապատասխան ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ»,– գրել է նա։
Պատգամավորը չի բացառում, որ Ադրբեջանը փորձել է անհրաժեշտ բարենպաստ դիրքեր դուրս գալու նպատակով դիրքային առաջխաղացում ապահովել, իսկ նրանց ճանապարհին այդ պահին հայտնվել են արցախցի ոստիկաններն ու առաջին մարտն իրենց վրա վերցրել:
Հիշեցնենք` այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արցախում ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող