Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերը իրակա՞ն են. մեկնաբանել են կառավարությունից

Սուրեն Պապիկյանը. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Լուրերը, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու։
Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ իշխանական աղբյուրները պնդում են, որ պաշտպանության նախարարի պաշտոնից Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է, այժմ քննարկվում է իրականացման մեխանիզմը:
«Հրապարակի» աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հակված է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին: