Հայ ըմբիշները երկու արծաթ ու մեկ բրոնզ են նվաճել Բուլղարիայի հուշամրցաշարում

Ըմբիշ Ռուդիկ Մկրտչյան. Արխիվային լուսանկար
Երկու հայ մարզիկ մարտի 5-ին կպայքարեն ոսկե մեդալի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Ըմբշամարտիկներ Ռուդիկ Մկրտչյանն (55 կգ) Հրաչյա Պողոսյանը (63 կգ) արծաթե մեդալներ են նվաճել Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի մրցաշարում:
Ռուդիկ Մկրտչյանը եզրափակիչում պարտվել է թուրք ըմբիշ Ադեմ Բուրակ Ուզունին, իսկ Հրաչյա Պողոսյանը` Բուլղարիան ներկայացնող Աբու Մուսլիմ Ամաևին:
87 կգ քաշային Վիգեն Նազարյանն էլ մրցաշարում դարձել է բրոնզե մեդալակիր:
Իսկ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ:
Ոսկե մեդալների համար նրանք կպայքարեն մարտի 5-ին:
Կիսաեզրափակիչում Սլավիկ Գալստյանը 9:5 հաշվով հաղթել է թուրք ըմբիշ Ֆուլկան Յըլդիրիզին, իսկ Մալխաս Ամոյանը` Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևին 6:1 հաշվով։
Գաբրիել Սարգսյանը երկրորդ հաղթանակը տարավ և Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն է