ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Սերբիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վարկանիշային առաջատար Գաբրիել Սարգսյանը (2699) երկրորդ հաղթանակը տարավ և այս պահին առաջատարն է։ Երկրորդ տուրում սպիտակներով նա մրցեց իսրայելցի Յայիր Պարկխովի հետ և 56-րդ քայլում հասավ հաղթանակի։
Երկրորդ հաղթանակները տարան նաև Շանթ Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2686) այս պահին ունի 1,5 միավոր։ Նա սևերով ոչ ոքի խաղաց իսպանացի Ռոդրիգես Կաստելանոսի հետ։
Հայաստանի ներկայացուցիչներից 1,5-ական միավոր ունեն նաև Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։