Բրիտանիայի հատուկ ջոկատայիններին արգելել են օգտագործել չինական TikTok հավելվածը․ ԶԼՄ

Մեծ Բրիտանիայում կարծում են, որ թշնամական պետությունների հետախուզական ծառայությունները կարող են դրանք կիրառել առանձին անձանց վրա հարձակումներ գործելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության ուժերին արգելել են զինվորական հեռախոսների վրա օգտագործել TikTok չինական հավելվածն ու այլ սոցցանցներ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Բացի այդ, լրտեսության աճող մտահոգությունների պատճառով հատուկ ջոկատայիններին խորհուրդ են տվել TikTok-ը չօգտագործել նաև անձնական սմարթֆոնների վրա։
Արգելքը նախաձեռնել էր SAS հետախուզության և անվտանգության ստորաբաժանումը` ելնելով այն մտավախություններից, որ Չինաստանն ու Ռուսաստանը կարող են սոցցանցի օգնությամբ նույնականացնել հատուկ նշանակության զորքերի մարտիկներին, ինչպես նաև այն վայրերը, որտեղ SAS-ը գաղտնի գործողություններ է իրականացնում։
Հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքերը սերտ համագործակցում են ՄԻ5 և ՄԻ6 հետախուզական ծառայությունների հետ, իսկ տվյալ ստորաբաժանման անձանց ինքնությունը պետական գաղտնիք է․ նրանց անունները, օրինակ, չեն կարող նշվել ԶԼՄ-ներում։
Ավելի վաղ Politico պարբերականի հետ զրույցում Մեծ Բրիտանիայի գիտության, նորարարության և տեխնոլոգիաների նախարար Միշել Դոնելանը հայտարարել էր, որ Լոնդոնը մտադիր չէ ԵՄ-ի և ԱՄՆ-ի օրինակին հետևելով արգելել չինովնիկներին աշխատանքային հեռախոսների վրա օգտագործել TikTok հավելվածը։ Նա հավելել էր, որ TikTok-ի արգելքը վճռական քայլ է, որը «էական ապացուցողական բազա» է պահանջում, որը Բրիտանիայի իշխանությունները չունեն։