Արցախում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակ է արձակել ոստիկանության մեքենայի վրա

Առաջնագիծ. Արխիվային լուսանկար
Դեպքի մասին մանրամասներ խոստանում են հրապարակել ավելի ուշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին մանրամասներ խոստանում են հրապարակել ավելի ուշ։
Նշենք, որ մարտի 3–ին Արցախում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք էր արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Դրանք գրանցել էր նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։