Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչում

Ադելիա Պետրոսյանը
Առաջին տեղի համար մրցանակը 1 միլիոն ռուբլի է, երկրորդ տեղի համար` 750 հազար ռուբլի, երրորդ տեղի համար` 500 հազար ռուբլի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Ադելիա Պետրոսյանը դարձել է Սանկտ Պետերբուրգում ընթացող գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկու ծրագրերի արդյունքում Ադելիա Պետրոսյանը ստացել է 255,01 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կամիլա Վալիևան 241,76 միավորով, իսկ երրորդ տեղում է հայտնվել Ելիզավետա Տուկտամիշևան` 241,61 միավոր։
Նշենք, որ Ադելիա Պետրոսյանը 15 տարեկան է։ Նա Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Թութբերիձեի աշակերտուհին է։ 2022 թ.–ին գեղասահորդուհին դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2021 թ.–ին` երկրի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր։
Հավելենք, որ առաջին տեղի համար մրցանակը 1 միլիոն ռուբլի է, երկրորդ տեղի համար` 750 հազար ռուբլի, երրորդ տեղի համար` 500 հազար ռուբլի։
Սլավիկ Գալստյանը նվաճել է ոսկե մեդալ, Մալխաս Ամոյանը` արծաթե