Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արևելք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Այսօր առավոտյան Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել շուրջ 50 հազար մարդ։