ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի միջև այսօր Թեհրանում տեղի է ունեցել բանակցությունների երկրորդ փուլը:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը, որը պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, երկրորդ անգամ է հանդիպել Էսլամիի հետ:
Նշվում է, որ այցի ընթացքում Գրոսին մտադիր է հանդիպել ԻԻՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ ծրագրի վերականգնման շուրջ երկխոսության վերականգնման հույս կա։