Իրանում բանակցություններն անցան ազնիվ մթնոլորտում․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (2023թ․ մարտի 4)․ Թեհրան
ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը Թեհրան կատարած այցի շրջանակներում իրանական կողմի հետ բանակցությունների արդեն երկու փուլ է անցկացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Թեհրանում Իրանի Ատոմային կազմակերպության ներկայացուցիչների հետ բանակցություններն անցել են «աշխատանքի, ազնվության և համագործակցության մթնոլորտում»: Այս մասին այսօր հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, փոխանցում է Tasnim-ը։
Մարտի 3-ի երեկոյան Գրոսին ժամանել է Թեհրան։ Նա բանակցությունների երկու փուլ է անցկացրել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։
«Իմ գործընկերները բանակցություններ են վարում խնդիրները լուծելու համար։ Կարող եմ հայտարարել, որ գոհ եմ դրանցից»,-հայտարարել է Գրոսին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ ծրագրի վերականգնման շուրջ երկխոսության վերականգնման հույս կա։
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը բանակցությունների երկրորդ փուլն է անցկացրել Իրանում