Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, սակայն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Արթիկի, Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Սպիտակի ոլորաններում, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում՝ ձնախառն անձրև։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից։
Միևնույն ժամանակ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Մասնավորապես՝ այս պահին փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վերին Լարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար