Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի կարճ ծրագրում

Մարզուհին մաքուր կարճ ծրագիր է կատարել եռակի ակսելով։ Տեխնիկայի համար նա ստացել է 49,11 միավոր, ընդհանուր գնահատականը՝ 85,62 միավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. 15-ամյա Ադելիա Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգում անցկացված գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչում կարճ ծրագրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նա մաքուր եռակի ակսել է կատարել, ելույթի ընթացքում կատարել է նաև եռակի լուտց և եռակի ֆլիպ-եռակի տուլուպ կասկադ։ Տեխնիկայի համար գեղասահորդուհին 49,11 միավոր է հավաքել, ընդհանուր գնահատականը՝ 85,62 միավոր։
«Շատ ուրախ եմ, որ ինձ համար բարձր գնահատական տեսա։ Առաջին ալիքի գավաթի ժամանակ նույնպես լավ էր, 82-ից մի փոքր ավելի միավոր։ Շատ թեթև էի սահում, հաճույք ստացա, հանդիսատեսը, ինչպես միշտ, լավ աջակցում է»,- Sports.ru-ին պատմել է գեղասահորդուհին։
Ադելիան նշել է, որ երկար է պատրաստվել Գրան Պրիի եզրափակիչին և բավականին վստահ է եղել իր ուժերի վրա։
Մարզուհին նաև պատմել է, որ ելույթի ժամանակ երգելն իրեն օգնում է․ «Սկսում եմ երգել և միանգամից կերպարի մեջ եմ մտնում»։
Ադելիա Պետրոսյանը ելույթ կունենա Ռուսաստանի գեղասահքի մեծահասակների հավաքականում
Ադելիա Պետրոսյանը ծնվել է 2007թ.-ի հունիսի 5-ին Մոսկվայում։ Նա Էթերի Թութբերիձեի աշակերտուհին է, Ռուսաստանի գեղասահքի առաջնության բրոնզե մեդալակիր (2022): Կանանց մենասահքի պատմության մեջ նա առաջինն է երկու քառակի ռիթբերգեր կատարել։