ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ֆուտզալի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Մարգարյանը որոշել է առանձնահատուկ կերպով նշել Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ տարած հաղթանակը և խաղից անմիջապես հետո ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն՝ Հայկուհի Բարսեղյանին:
Համացանցում հայտնված կադրերից երևում է, թե ինչպես է Մարգարյանը դաշտ դուրս գալիս Հայաստանում հայտնի «Hayat Project» խմբի երգի ներքո։ Հայկուհին նկատում է նրան, բայց սկզբում չի հասկանում, թե ինչ է կատարվում։ Աղջիկը շփոթված նայում է շուրջը, իսկ հետո պատասխանում է՝ այո։