Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի պակաս կա

Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահը խոսել է նաև տանկերի պակասի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկրի բանակը զինամթերքի, տանկերի և հրետանու պակաս ունի: Նա այդ մասին խոսել է Լվովում գործընկերոջ` Էգիլս Լևիտսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին հերթին մեզ հրետանի է պետք, ինչպես նաև համակարգեր, հանդերձանք, զինամթերք, մեծ քանակությամբ ռումբեր: Ես հավատում եմ` ինչ էլ որ լինի, մենք տանկային բանակ կստանանք: Մեր զինված ուժերն արդեն մարզվում են, շուտով դա կլինի։ Բայց, այնուամենայնիվ, որոշակի դեֆիցիտ կա»,-ասել է Ուկրաինայի առաջնորդը։
Ուկրաինայի նախագահը խոստովանել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերում տանկերի պակաս կա։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կարելի է արագացնել զենքի մատակարարումը, Զելենսկին նշել է, որ պետք է հրապարակավ խոսել այն մասին, թե ինչի պակաս կա։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են մինչ օրս։