ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսության ոլորտում հարաբերությունների ընդլայնման մասին այսօր քննարկել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացման հարցը։ Ինչպես նաև առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի շրջանակում (Trade and Investment Framework Agreement - TIFA) գործողությունների ակտիվացմանը ու ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գործարար կապերի ամրապնդման նպատակով համատեղ գործարար համաժողովների կազմակերպմանը։