Թուրքիայում գնաճը պաշտոնապես նվազել է, ոչ պաշտոնապես՝ աճել

Տարադրամի փոխանակման կետի աշխատակիցը թուրքական լիրա է հաշվում. Արխիվային լուսանկար
Կենտրոնական բանկն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքները մոտ ապագայում կազդեն տնտեսական ակտիվության վրա, սակայն միջնաժամկետ հեռանկարում տնտեսության ցուցանիշների վրա չեն ազդի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Թուրքիայում տարեկան գնաճը փետրվարի արդյունքներով 57,68%-ից հասել է 55,18%-ի: Տեղեկությունը հայտնումէ թուրքական վիճակագրական ինստիտուտի (TÜIK) կայքը։
Ավելի վաղ Թուրքիայի Կենտրոնական բանկը ընթացիկ տարվա գնաճի կանխատեսումը 2024 թվականի համար պահպանել էր 22,3 տոկոսի ու 8,8 տոկոսի մակարդակի վրա:
Միևնույն ժամանակ, գնաճի վերլուծության անկախ խումբը (ENAG) նշում է, որ ցուցանիշը կազմել է 126,91%, դրանով իսկ գրանցելով 7,21% աճ նախորդ ամսվա համեմատ։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Թուրքիայի ԿԲ-ն իջեցրել է տոկոսադրույքը 9%-ից 8,50%-ի։ Կարգավորիչի հաղորդագրության մեջ նշված էր, որ երկրաշարժերի հետևանքները մոտ ապագայում կազդեն երկրում տնտեսական ակտիվության վրա, բայց միջնաժամկետ հեռանկարում տնտեսության ցուցանիշների վրա չեն ազդի: