Թե՛ անվտանգության, թե՛ կազմակերպչական առումով ամեն ինչ կարգին կլինի. Գիլոյանը` ԵԱ–ի մասին

Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ներկայացուցիչներին
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ն կանցկացվի ապրիլի 23-ից մայիսի 4-ը նախկին «Միկա» մարզահամալիրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանում ապրիլին կայանալիք բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Հայաստան են ժամանել բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ղեկավարները` ենթակառուցվածքներին և կազմակերպչական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Նրանց այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Գիլոյանը հավաստիացրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Երևանում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությունն անցնի ամենաբարձր մակարդակով։
«Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի, նմանօրինակ մրցաշարերի անցկացման փորձ արդեն ունենք: Հավատացած եղեք՝ թե՛ անվտանգության, թե՛ կազմակերպչական առումով ամեն ինչ կարգին կլինի»,– ասել է նա։
Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) ներկայացուցիչներին
EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչն ընդգծել է՝ հաշվի առնելով 2022 թվականի մայիսին Երևանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնության բարձր մակարդակը՝ կասկած չկա, որ երիտասարդների մրցաշարը ևս սահուն կընթանա։
EUBC ներկայացուցիչների գնահատմամբ՝ Երևանում կայանալիք առաջնությանը, ամենայն հավանականությամբ, ավելի քան 300 բռնցքամարտիկ կմասնակցի:
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ն կանցկացվի ապրիլի 23-ից մայիսի 4-ը նախկին «Միկա» մարզահամալիրում:
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում. ինչ խնդիրներ կան և ինչպես են լուծվելու