ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը հնարավոր է միայն հանրության լայն շերտերի ներգրավման և ակտիվ մասնակցության պարագայում։ Հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության տարբեր ոլորտներում մասնագիտացված փորձագիտական համայնքի դերն ու ներուժը:
ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է պլատֆորմի աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները:
Հանդիպման մասնակիցները քննարկել են հետագա համագործակցության ձևաչափը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների շուրջ: