ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ստամբուլի կառուցվող ֆինանսական կենտրոնում ՝ երկնաքերերից մեկում, այսօր հրդեհ է բռնկվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 12:50-ին՝ Ումրանիե շրջանում:
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ։
Ֆինանսական կենտրոնը կառուցվում է 2009 թվականից։ Նախատեսվում է, որ կենտրոնում կտեղակայվեն Թուրքիայի Կենտրոնական բանկը, Ստամբուլի բորսան, տարբեր բանկեր և ֆինանսական հաստատություններ։