ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՌԴ խաղաղապահները վերջին 24 ժամում հրադադարի ռեժիմի 3 խախտում են արձանագրել Մարտունու և Շուշիի շրջաններում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են , որ տուժածներ չկան։
«Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,– ասված է հաղորդագրությունում։
Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է նաև Ստեփանակերտ - Գորիս ճանապարհահատվածում տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը:
Չորս երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում։
Ասկերանի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու մարդասիրական ակցիա է անցկացվել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում մաքրվել է 0,6 հա տարածք։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2514,2 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 26779 պայթյունավտանգ առարկա: