ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, նրա օգնականին և խորհրդականին մարտի 9–ին գործուղում է Հունաստան։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov.am հարթակում։
«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ԱԽ քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին և ԱԽ գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանին աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով գործուղել Աթենք»,–նշված է որոշման մեջ:
Պատվիրակությունը մեկնելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Վերադառնալուց հետո ԱԽ քարտուղարը եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետի աշխատակազմ։