ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Մոսկվայում ծեծկռտուքի հետևանքով մահացել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը մշակողներից մեկը` Անդրեյ Բոտիկովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
«Մահացածը «Սպուտնիկ V» պատվաստանյութի ստեղծողներից մեկն է` Անդրեյ Բոտիկովը` ծնված 1974 թվականին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Սպանության փաստը պաշտոնապես հաստատվել է, սակայն զոհի ինքնությունը չի նշվում։ Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքի վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան, մարտի 2–ին Ռոգովի փողոցում գտնվող բնակարանում 29-ամյա երիտասարդը վիճել է տանտիրոջ հետ և գոտիով խեղդել նրան:
Իվանովայի խոսքով` հարցաքննության ընթացքում ձերբակալվածն ընդունել է մեղքը, նրան մեղադրանք է առաջադրվել: Բացի այդ պարզվել է, որ ավելի վաղ 29-ամյա տղամարդը նախկինում քրեական պատասխանատվության է ենթարկվել ինչ-որ ծանր հանցագործության համար։
Հետաքննությունը կպնդի, որ նրան կալանավորեն մեկուսարանում։ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում։
Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ԳՀԿ-ում ՌԻԱ Նովոստիին պարզաբանել են, որ Բոտիկովն աշխատում էր որպես ավագ գիտաշխատող, նա Sputnik V պատվաստանյութի արտոնագրի համահեղինակ է, եղել է նախագահի կողմից պատվաստանյութի մշակման համար պարգևատրվածների թվում: