ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն իր կայքում փոխել է նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նավը լուսնի լույսի տակ» կտավին կից արված գրությունը։
«Հայ, ծնվել է Ռուսական կայսրությունում (այժմ՝ Ուկրաինա)», – գրված է կտավի տակ։
2021 թվականի դեկտեմբերին կայքում կտավի տակ գրություն չկար, իսկ Այվազովսկին ներկայացված էր որպես ռուս նկարիչ։ Սակայն 2023 թվականի փետրվարի 12-ին թանգարանը փոխեց նկարագրությունը` Այվազովսկուն «դարձնելով» ուկրաինացի։ Այդ փաստը դժգոհություն առաջացրեց հայերի շրջանում։
Ղրիմի հայերի ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Գեորգի Հակոբյանը «Ղրիմ-24»–ի եթերում հայտարարեց, որ Ղրիմի հայ համայնքը հստակ դիրքորոշում ունի` Այվազովսկին ծնվել է հայերի ընտանիքում Թեոդոսիայում (քաղաք Ղրիմում), որը եղել է Ռուսական կայսրության Տավրիկյան նահանգում, և նա ոչ մի կերպ չի կարող ուկրաինացի լինել։
РБК–ն գրում է, որ նմանատիպ փոփոխություններ են տեղի ունեցել նաև Իլյա Ռեպինի` «Հովիվը ոչխարի հոտով» կտավի (1844–1930) տակ։ Այսօր նկարագրության մեջ նշվում է, որ Ռեպինը ծնվել է ուկրաինական Չուգուև քաղաքում, երբ այն Ռուսական կայսրության մաս էր կազմում։ Նկարիչն էլ որպես ուկրաինացի է նշանակված։
Հիշեցնենք` Այվազովսկուց, Ռեպինից և Կուինջիից հետո, որոնց Արևմուտքը ուկրաինացի էր դարձրել, ռուսական արմատներ ունեցող աֆրոֆրանսիացի գործիչ էր «դարձել» նաև Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը։