ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Թեհրանում է. նա բանակցություններ կվարի Իրանի ղեկավարության հետ

Թեհրանի օդանավակայանում Գրոսիին դիմավորել է Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այսօր ժամանել է Թեհրան: Իրանի մայրաքաղաքում նա բանակցություններ կվարի Իսլամական Հանրապետության պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
«Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Գրոսսին ժամանել է Թեհրան քաղաքի Մեհրաբադ օդանավակայան, նրան պաշտոնապես դիմավորել է պաշտոնական ներկայացուցիչ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի միջազգային գործերի և իրավական հարցերով տեղակալ Բեհրուզ Քամալվանդին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ ծրագրի վերականգնման շուրջ երկխոսության վերականգնման հույս կա։
Ատոմային դիվանագիտության վեկտորը փոխելն այժմ խոհեմ չի լինի. փորձագետը` Գրոսիի այցի մասին