ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և բարելավմանը վերաբերող հարցեր են այսօր քննարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Մարսելո Վենդեն Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող բարեփոխումների ընթացիկ և նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:
Նրանք անդրադարձ են կատարել նաև «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումային ծրագրերի իրականացմանը, օդանավակայանի շենքային ու տեխնիկական հնարավորությունների ընդլայնման գործընթացին:
Հանդիպման ավարտին ՀՀ նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորության սահմաններում աջակցել իրականացվող բարեփոխումներին: