ՀՀ արտգործնախարարը մեկնում է Հնդկաստան

Արարատ Միրզոյանը կմասնակցի պանելային քննարկման, հանդիպումներ կունենա գործընկերների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով մեկնում է Հնդկաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Նախարար Միրզոյանը կգտնվի ՆյուԴելիում՝ մասնակցելու Հնդկաստանի աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողովին՝ «Ռաիսինա երկխոսությանը»»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ՀՀ արտգործնախարարը համաժողովի շրջանակներում որպես բանախոս կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արարատ Միրզոյանը Հնդկաստանում է գտնվել 2022-ի ապրիլի 25-27-ը։ Միրզոյանը Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել էր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեղի ունեցած հանդիպմանը։