ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի բակերում կատարվում են ապօրինաբար զավթած տարածքների ազատման և կանաչ գոտիների վերականգնման աշխատանքներ: Կատարվող աշխատանքներից լուսանկարներ ենհրապարակվել Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։
Վարչական շրջանից բնակիչներին հորդորում են միանալ նախաձեռնությանը և իրականացնել ապամոնտաժման աշխատանքներ։
Նպատակը բակերը երեխաներին վերադարձնելն ու ազատված տարածքներում հանրային կանաչ հանգստի գոտիներ ստեղծելն է։
Տեղեկացվում է նաև, որ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ և ներառելու են վարչական շրջանի բոլոր զանգվածները։