ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն այսօր անցկացրեց ԱԱ-2024-ի ընտրական փուլի վերջին հանդիպումը, որում հայ ֆուտբոլիստները նվազագույն 3։2 հաշվով հաղթեցին Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։
Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձան Վլադիմիր Սանոսյանն ու Արթուր Մելքոնյանը։
Նշենք, որ Ռուբեն Նազարեթյանի սաները D խմբում վաստակել են 12 միավոր։ Հայ ֆուտբոլիստները երկու անգամ հաղթել են Բոսնիայի և Չեխիայի հավաքականներին։ Նրանք էլիտ ռաունդի ուղեգիր նվաճել են դեռ անցյալ տարվա հոկտեմբերին՝ Չեխիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո։