Երկու հայ ըմբիշներ դուրս են եկել Բուլղարիայում անցկացվող հուշամրցաշարի եզրափակիչ

Ըմբիշ Ռուդիկ Մկրտչյան. Արխիվային լուսանկար
Մարտի 4-ին մրցագորգ դուրս կգան Մալխաս Ամոյանը և Սլավիկ Գալստյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դուրս են եկել Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարի եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Նշվում է, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը հաղթել է Կարապետ Չալյանին, սակայն հետագա փուլում պարտություն է կրել:
Մարտի 3-ին ըմբշամարտի մրցագորգ դուրս կգա 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը: Մարտի 4-ին պայքարի մեջ կմտնեն Սլավիկ Գալստյանն ու Մալխաս Ամոյանը։