Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին անվանել է միջուկային սպառնալիքի գլխավոր աղբյուրն աշխարհում

Չինաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Չինաստանի միջուկային զինանոցների վերաբերյալ՝ ԱՄՆ նախագահի օգնականի հայտարարություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Spuntik. Վաշինգտոնն առաջ է քաշում Չինաստանի կողմից միջուկային սպառնալիքի մասին տեսությունը՝ պատրվակ փնտրելով իր միջուկային զինանոցն ընդլայնելու համար: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը:
Իրանը Չինաստանի հետ համագործակցության վերաբերյալ շուրջ 20 փաստաթուղթ կստորագրի․ նախարար
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ներքին անվտանգության հարցերով օգնական Էլիզաբեթ Շերվուդ-Ռենդալը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է կապեր պահպանի Չինաստանի հետ, որ նվազագույնի հասցնի միջուկային ոլորտում սպառնալիքներն իր ասիական մրցակցի մոտ աճող միջուկային զինանոցների ֆոնին:
«ԱՄՆ-ն կրկին ու կրկին առաջ է քաշում Չինաստանի կողմից միջուկային սպառնալիքի մասին տեսությունը՝ պատրվակ փնտրելով իր միջուկային զինանոցն ընդլայնելու և իր ռազմական գերիշխանությունը պահպանելու համար»,-ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Շերվուդ-Ռանդալի խոսքերը:
Մաո Նինգն ընդգծել է, որ Չինաստանը միշտ հավասարակշռված և պատասխանատու դիրքորոշում է ունեցել իր միջուկային քաղաքականության մեջ, հաստատակամորեն հավատարիմ է եղել պաշտպանական միջուկային ռազմավարությանը, առաջինը միջուկային զենք չկիրառելու քաղաքականությանը և միշտ պահպանել է իր միջուկային ուժերն ամենացածր մակարդակի վրա, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության ապահովման համար:
Ռուսաստանը շնորհակալ է Չինաստանին համատեղ աշխատանքի համար. Պուտին
Դիվանագետը նշել է, որ վերջին տարիներին ԱՄՆ-ն ագրեսիվորեն արդիականացրել է իր «միջուկային եռյակը», մշտապես ամրապնդել է միջուկային զենքի դերն իր ազգային անվտանգության քաղաքականության մեջ:
«ԱՄՆ-ն աշխարհում միջուկային սպառնալիքի խոշորագույն աղբյուրն է», - ավելացրել է Մաո Նինը:
Նա կոչ է արել ԱՄՆ-ին լավ մտածել իր միջուկային քաղաքականության մասին, նվազեցնել միջուկային զենքի դերն իր ազգային անվտանգության քաղաքականության մեջ, ինչպես նաև գործնական գործողություններ ձեռնարկել միջուկային ռիսկերը նվազեցնելու և գլոբալ ու տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար: