Բրյանսկի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունն անպատիժ չի մնա. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեկնաբանել է Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Բրյանսկի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունն անպատիժ չի մնա։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Երեկ՝ մարտի 2-ին, Ռուսաստանի Բրյանսկի մարզի երկու սահմանամերձ գյուղերում ուկրաինացի դիվերսանտները սարսափելի ահաբեկչական գործողություն են իրականացրել, որը մենք խստորեն դատապարտում ենք։ Ահաբեկիչները ներխուժել են Ռուսաստանի տարածք, սպանել երկու խաղաղ բնակչի և ծանր վիրավորել 11-ամյա տղայի», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը նշում է` ուկրաինացի պաշտոնյաները բազմիցս խոստովանել են, որ իրենց բոլոր գործողություններն իրականացվում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների հավանությամբ և աջակցությամբ։
«Բրյանսկի մարզում սպանությունները կատարվել են ՆԱՏՕ-ական զենքով։ Այս առնչությամբ օրինաչափ հարց է ծագում այդ պետություններին որպես նման հանցագործությունների մասնակից և ահաբեկչության հովանավոր որակելու մասին։ Մենք համապատասխան հետևություններ ենք արել կատարվածից», - հայտնել է նախարարությունը։
ՌԴ ԳՆ–ն հավելել է, որ Ռուսաստանի քննչական մարմինները սկսել են հետաքննությունը ։
«Այս հանցագործությունն անպատիժ չի մնա», - ընդգծված է հայտարարությունում։
Հիշեցնենք` մարտի 2-ին Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայից Կլիմովսկի շրջանի տարածք է ներթափանցել դիվեսրիոն-հետախուզական խումբ։ Դիվերսանտները կրակել են շարժվող մեքենայի վրա, որի հետևանքով 2 մարդ է մահացել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյանսկի շրջանում տեղի ունեցած իրադարձություններն ահաբեկչություն է անվանել:
Բրյանսկի մարզ ներխուժած ազգայնականները հետ են շպրտվել. ՌԴ ԱԴԾ