Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում մեդալ չնվաճեցին

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը Լիվերպուլում. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում մեդալներ չեն նվաճել:
Արթուր Ավետիսյանը եզրափակիչում վաստակել է 14.733 միավոր և զբաղեցրել 4-րդ տեղը: Իսկ Վահագն Դավթյանը 14.466 միավորով 7-րդն է:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի առաջին փուլում Արթուր Ավետիսյանը նվաճել էր բրոնզե մեդալ:
Հավելենք, որ վաղը` մարտի 4-ին հենացատկի վարժության եզրափակիչում մրցահարթակ դուրս կգա աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Կոտբուսում Արթուր Դավթյանը դարձել էր հենացատկի վարժության ոսկե մեդալակիր:
Աշխարհի գավաթի երկրորդ փուլին մասնակցած Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը չէին հաղթահարել նժույգ թափեր վարժության որակավորման փուլը և դուրս են մնացել պայքարից: